Artsakhpress

Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած վեց զինվորականների, ովքեր առաջիկային կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀանդիպման սկզբում ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Ամենայն Հայոց հայրապետի օրհնությունը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարևոր նկատելով այն զորակցությունը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին և հայ զինվորին:
Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է տեսնել ազգի զավակների` հայրենիքը սեփական կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությունը: Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց եկեղեցու զորակցությունը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանության նվիրական գործին իրենց կյանքն ընծայած հայորդիներին:
Վեհափառ հայրապետը նաև նշեց, որ Մայր Աթոռի և Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացվող` վիրավորված զինվորների պրոթեզավորման այս ծրագիրը շարունակական է լինելու:
Իրենց հերթին զինվորականները երախտագիտություն հայտնեցին Հայոց հայրապետին հոգածու վերաբերմունքի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցերին:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ հայրենանվեր ծառայությունը խաղաղության մեջ շարունակելու համար:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search