Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի տարածքում ռումբ է պայթել, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, 28-ը վիրավորվել է:
Սոմալիի մայրաքաղաքում ռումբի պայթյունի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ շաբաաբ» ահաբեկչական խմբավորումը: Տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պայթյունի հետևանքով մեծապես տուծել են տվյալ տարածքում տեղակայված գրասենյակներն ու բիզնես կենտրոնները:
Նշենք, որ «Ալ շաբաաբ» խմբավորումը 2007թ.-ից ի վեր փորձում է տապալել Սոմալիի կառավարությունը, որին աջակցում են Աֆրիկայի միության ուժերը: