Artsakhpress

Միջազգային

Զինված ընդհարում ղրղզա-տաջիկական սահմանին. կան վիրավորներ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հուլիսի 22-ին տեղի է ունեցել բախում՝ զենքի օգտագործմամբ: Դրա հետևանքով տուժել է 5 մարդ:

Զինված ընդհարում ղրղզա-տաջիկական սահմանին. կան վիրավորներ

Զինված ընդհարում ղրղզա-տաջիկական սահմանին. կան վիրավորներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության՝ բախման պատճառ է դարձել այն, որ տաջիկական Վորուխ գյուղի բնակիչներից մեկը ցանկացել է դրոշ տեղադրել այդ բնակավայրի մուտքի մոտ: Ղրղզստանի Ակսայ գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել, ինչի հետևանքով բնակիչների միջև բախում է եղել, որի ընթացքում կողմերից մեկը զենք է կիրառել:
Նախնական տվյալներով՝ հինգ մարդ տուժել է: Հաղորդվում է, որ նշված գյուղերի ավտոմայրուղին փակ է: Դեպքի վայր են ժամանել երկու երկրների սահմանապահ մարմինների ներկայացուցիչները:
Տաջիկստանի Իսֆարա քաղաքի  վարչակազմի տվյալներով՝ բախման հետևանքով զոհվել է Տաջիկստանի մեկ քաղաքացի, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։
Տաջիկստանի և  Ղրղզստանի միջև 970 կմ ձգվող սահմանի երկայնքով կան մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դառնում են երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների միջև բախումների պատճառ։ Երեք տարի առաջ Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են սամանազատման և սահմանանշման աշխատանքների ակտիվացման մասին։ Ներկա պահի դրությամբ՝ հաջողվել է պայմանավորվել 600 կմ սահմանի վերաբերյալ։

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search