Artsakhpress

Հասարակական

Ադրբեջանում հայկական բնակավայրերի անուններով խմիչք են արտադրում

Հայկական քաղաքների անուններով Ադրբեջանում սկսել են կոնյակ և գինի արտադրել:

Ադրբեջանում հայկական բնակավայրերի անուններով խմիչք են արտադրում

Ադրբեջանում հայկական բնակավայրերի անուններով խմիչք են արտադրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թովուզի (Տավուշին սահմանակից) շրջանում գտնվող կոնյակի և գինում արտադրամասը վերջին տարիներին սկսել է արտադրել ալկոհոլային խմիչքներ` որոնք կրում են հին հայկական քաղաքների անունները` ներկայացնելով դրանք որպես ադրբեջանական. Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասինհաղորդում է rusarminfo.ru կայքը:
Բացի «QARABAG Extra X.O.» անունը կրող խմիչքից, սկսել են արտադրել նաև «ŞUŞA Extra» անունով կոնյակ:
Կոնյակի նկարագրության մեջ նշված է. ««Շուշա» կոնյակը` 25 տարվա հնեցմամբ, պատրաստված է Ղարաբաղի խանության պատվին, որը 1724 թ. Ադրբեջանի տարածքում ամենահզոր խանություններից մեկն էր: «Շուշա» կոնյակը ամենատիտղոսակիր կոնյակներից մեկն է Ադրբեջանում»:
Ադրբեջանում մեկ այլ արտադրող էլ սպիտակ չոր գինի է արտադրում «Իրեվանի բերդ» անունով, որը հաճախ ներկայացվում է մի շարք միջազգային ցուցահանդեսներին:
 
Ավելի վաղ մոսկովյան օդանավակայաններում արցախյան օղու վաճառքը դժգոհությունների պատճառ էր դարձել Ադրբեջանում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search