ԱՄՆ Նյու Յորք քաղաքում աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետ Մարգարետ Թետչերի՝ ավելի քան 37 000 դոլար ընդհանուր արժողությամբ անձնական իրերը:
ԱՄՆ-ում աճուրդի կհանվեն Մարգարետ Թետչերի անձնական իրերը (լուսանկարներ)
Թետչերի Աստվածաշունչը, որը, ըստ կանխատեսումների, կարող է վաճառվել շուրջ 12 500 դոլարով, 1995թ.-ին նրան է նվիրել «Վինձորի կանոններ և դեկան» կազմակերպությունը, մինչդեռ եկեղեցական երգերի ժողովածուն նրան նվիրել են 1989թ.-ին:
Աճուրդի ժամանակ կներկայացվեն նաև Թետչերի ձմեռային վերարկուն, բարձրակրունկ երկարաճիտ կոշիկները, կաղնու փայտից բազկաթոռը, պայուսակը, թեյնիկները և ճենապակյա սպասքը