Artsakhpress

Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻսպանիայի Տրես Կանտոս քաղաքում ավարտվեց Սիուդադ դե Տրես Կանտոս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 100 շախմատիստ 12 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:
Գրիգորյանը Իսպանիաում խաղաց նաև մեկ այլ՝ Կամպուս Օուրենս միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 67 շախմատիստ 7 երկրից: Այս մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստեր Պերես Գոնսալեսի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը հայտնվեց 3-րդ հորիզոնականում:
Մրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած գրոսմայստեր Մարիուս Մանոլեչեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search