Artsakhpress

Հասարակական

Կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված Սահմանադրության փոփոխության հարցով ստորագրահավաքին

ԱՀ-ում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված հունիսի 4-ին քաղաքացիական նախաձեռնությամբ մեկնարկած ստորագրահավաքի՝ ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նպատակով:

Կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված Սահմանադրության փոփոխության հարցով ստորագրահավաքին

Կազմակերպվել  է  հանրային  քննարկում՝  նվիրված   Սահմանադրության   փոփոխության    հարցով   ստորագրահավաքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   քննարկմանը   «Հելսինկյան  նախաձեռնություն-92», ««Որոշում»  քաղաքացիական  նախաձեռնություն», «Արցախի  պառլամենտականների  ասոցիացիա»,  «Հանուն  Արցախի», «Իմ  Արցախ», «Արցախի  երիտասարդության  զարգացման  կենտրոն», «Ապառաժ   երիտասարդական  միություն»   և   «Հաղթանակած  սերունդ» երիտասարդական   հասարակական  կազմակերպությունների   ներկայացուցիչները  վերոնշյալ     հարցի   շուրջ    հայտնել  են    իրենց  տեսակետներն    ու  մտահոգությունները:
Նրանք   այն    համոզմանն  են, որ    Արցախում  պետք  է  ամեն  ինչ   ընթանա    ժողովրդավարական  սկզբունքներով,  և  որևէ   բռնություն   չպետք   է  կիրառվի     հասարակության  շրջանում:
Այնուհետև   ելույթներով  հանդես  են  եկել   քննարկմանը  մասնակից   փորձագետները:
Երևանի   պետական   համալսարանի  պետության  և  իրավունքի  տեսության  և   պատմության  ամբիոնի  վարիչ, իրավաբանական  գիտությունների   դոկտոր  Արթուր  Վաղարշյանն  իր   խոսքում   ասել է, որ    ստեղծված  իրավիճակում  ճիշտ  կողմնորոշվելու  համար   անհրաժեշտ  է   ստանալ   իրավաբանական     խորհրդատվություն:       
Խոսելով  Աահմանադրության  փոփոխության   նախաձեռնության   մասին՝  Ա. Վաղարշյանն  ավելացրել է. «Ցանկացած  օրենսդրական  նախաձեռնություն  պետք  է  քննարկվի    ոչ  միայն  ձևական    և    իրավական  կողմերը,  այլև  դրա  իրականացման   քաղաքական, սոցոլոգիական,  միջազգային    և  իրավական    հետևանքները: Սահմանադրության  48-րդ  հոդվածով    կարգավորված են  տեղական  ինքնակառավարման  մարմինների  ընտրությունների  հարաբերությունները: Մենք    չպետք  է   դժգոհենք, որ  ունենք  երկու  հանրապետոթյուն: Ազգային  քաղաքական   ներկայացուցչական  համակարգի  միասնությունը    մեր    ժողովրդի  պատմության մեջ  միշտ հանգեցրել  է տխուր  հետևանքների. միասնությունը  պետք  է  լինի  ծրագրերի  իրականացման  հարցում: Այս  նախաձեռնությունը ժողովրդավարության  վառ  օրինակ    կարող  ենք    համարել ԱՀ-ում:  Պետք է  բացատրական  աշխատանքներ  իրականացվեն  ժողովրդի  հետ, ԶԼՄ-ներով, որպեսզի    հասարակությունը  գիտակցի, որ  նախաձեռնությունը  չի   ծառայում այն  գաղափարին, որը  գրված է ստորագրահավաքի   բացատրական  թերթիկի  մեջ»:
Սահմանադրական  իրավունքի   մասնագետ, իրավաբանական   գիտությունների  թեկնածու, դոցենտ     Էդգար  Շաթիրյանի  խոսքով՝      հանրային  քննարկմանը  բարձրացված   հարցը  տարողունակ  է  և  բազմասպեկտ:
«Խնդիրն  իր  մեջ  ներառում  է  քաղաքական, իրավական, բարոյական  և   մի  շարք   այլ   հարցեր  և  ենթահարցեր:   Սահմանադրության   48-րդ  հոդվածի   2-րդ և  3-րդ  մասերն   ըստ  իս՝   սահմանադրաիրավական  առումով   բավական  խնդրահարույց  են: Մի  դիտարկում  ևս, որ   սուբյեկտիվ  իմաստով  ընտրական  իրավունքը  ներառում  է  երկու  անխզելի  կոմպոնենտներ՝  ակտիվ  ընտրական  իրավունք, որի    ներքո   հասկանում ենք  ընտրելու    իրավունքը  և  պասիվ՝  ընտրվելու    իրավունքը:
Այստեղ  առաջնային  է    հետևյալ  ասպեկտը՝  անձը  չի  կարող    իրականացնել   պասիվ  ընտրական    իրավունք՝  օժտված   չլինելով  ակտիվ    ընտրական  իրավունքով: Այսինքն  չի  կարող  առաջադրվել, եթե  անգամ   բավարարի  սահմանադրական  մակարդակում    առաջ  քաշված     համապատասխան   ցենզերին  (Նախագահի  կամ   պատգամավորության  թեկնածուության  համար)՝  չունենալով    ընտրական  իրավունք:  Հակառակը    միանգամայն  հնարավոր  է. այսինքն՝  եթե   անձը  չի  բավարարում  պասիվ   ընտրական  իրավունքի իրացման  ցենզին, այդ  պատճառով ընտրություններում հնարավորություն  չի ստանում  առաջադրել  իր  թեկնածուությունը, թեև հնարավորություն ունենում է մասնակցելու ընտրություններին»,-մասնավորապես  ասել  է    Է. Շաթիրյանը:
Ըստ   «Իրավական  ուղի»  ՀԿ  համահիմնադիր, ԱՀ   մարդու   իրավունքների  նախկին   պաշտպան,    իրավաբանական  գիտությունների   թեկնածու  Ռուբեն   Մելիքյանի՝     ստորագրահավաքն  առհասարակ    ժողովրդավարական  գործընթաց  է:
Ռ.  Մելիքյանն  ասել է,  որ   առաջարկվող  փոփոխությունները  լրջագույն  խնդրահարույց     կետեր  ունեն, որը   կարող  է  ազդել  ժողովրդավարության  ինստիտուտին: ԱՀ  Սահմանադրության    ինստիտուտի  ներդրումը  կարևորագույն   առաջընթաց   պետք  է   դիտվի      ժողովրդավարության  առումով:
Միջոցառմանը  նա  առաջ  քաշել    երկու  ասպեկտ.   առաջինը՝  ՀՀ  և  ԱՀ  հարաբերությունների  ասպեկտը  և  երկրորդ՝  այն  շոշափելի  վտանգները, որոնք  առկա  են   միջազգային  հարաբերություններում, մասնավորապես,    մարդու     իրավունքների    եվրոպական  դատարանում  առկա  վարույթները     և    բերել  փաստարկներ:
Քննարկմանը  ներկա  էին     նաև   ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  ԱԺ  խմբակցությունների  ներկայացուցիչներ, հասարակական  կազմակերպությունների  անդամներ  և  այլք, ովքեր     թեմայի  վերաբերյալ  ներկայացրել  են  իրենց  առաջարկությունները        և  հանդես  եկել   հարցերով: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search