Artsakhpress

Ռազմական

Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:

Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

 Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի Հանրապետության ռազմական գերատեչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են լրիվ ծավալով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ուղղություններով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային մյուս ելույթները, որոնց ընթացքում բանակի հրամանատարի տեղակալներն ու առանձին ոլորտների պատասխանատուներն անդրադարձ են կատարել ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, առանձին խոսվել է հունիսի 17-ից 20-ը զորքերի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին, նշվել են այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Բանախոսները նշել են, որ չնայած տպավորիչ արդյունքներին, որոնց շնորհիվ զգալիորեն աճել է մեր երկրի պաշտպանական ներուժն ու կատարելագործվել հակառակորդին զսպելու մեխանիզմները, այնուամենայնիվ քիչ չեն նաև անելիքները, ուստի բարեփոխումների հաջորդ շրջափուլի կենսագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են պլանավորվում` հաջորդ կիսամյակում դրանք կյանքի կոչելու համար:

Վերջում բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ու ռազմական խորհրդի աշխատանքները ամփոփել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարը: Գնահատելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված համալիր աշխատանքները՝ բանակի հրամանատարը անդրադարձել է նաև առաջիկա ուսումնաշրջանի հիմնական խնդիրներին և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնատար անձանց տվել հանձնարարականներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search