Artsakhpress

Վերլուծական

Համանախագահող երկրները հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով, որ այն չօգտագործվի հակամարտության ընթացքում. Գանտահարյան

Տրվող ֆինանսական օգնության ծավալներն ու դրա փոփոխությունները պետք է դիտարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության հարափոփոխ ուղղությունների շրջանակներում։

Համանախագահող երկրները հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով, որ այն չօգտագործվի հակամարտության ընթացքում. Գանտահարյան

Համանախագահող երկրները հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով, որ այն չօգտագործվի հակամարտության ընթացքում. Գանտահարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱնդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներին՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար` Հայաստանին։ Համեմատության համար ասենք, որ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն ստեցել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար: 

Գանտահարյանի խոսքով՝ Ադրբեջանին տրվող օժանդակության մեծագույն մասը տրամադրվում է հակաահաբեկչական խմբավորումների, կազմակերպված հանցավորության և թմրաշրջանառության դեմ պայքարի, առափնյա և սահմանային անվտանգության, ռազմական հետախուզության ոլորտներում իրականացվող աշխատանքների համար. 

«Գումարի ծավալը նախանշում է, որ նշված ոլորտներում Ադրբեջանում կան նաև խորը խնդիրներ։ Քաղաքական մասով, իհարկե, այստեղ հիմնականում նկատելի է Իրանի գործոնը, հատկապես, որ այդ հատկացումներն ուղղվում է նաև սահմանային անվտանգության ամրակայման աշխատնքներին։ Պարզ է, որ քաղաքական հաշվարկում կա Իրանում ապրող բազմամիլիոնանոց ազերիների հարցը, Իրանի մեկուսացման ընդհանուր քաղաքականությունը, որոշակի հավանականությամբ նաև Անկարայի հետ լարված իրավիճակում Բաքվի հետ կամուրջները բաց պահելը։ Կարծում եմ՝ Մոսկվայի կողմից Բաքվին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու քննարկումները ևս որոշակի ազդեցություն կունենան նման բյուջեի առաջացման վրա»։

Հարցին՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևն արգելվում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն, բացառությամբ սահմանված դեպքերի: Այս պարագայում ինչպե՞ս է հաջողվում ադրբեջանական լոբբիստական կառույցներին գտնել շրջանցման զարտուղի ուղիներ, Գանտահարյանը պատասխանել է՝ արգելքները շրջանցելու ուղիներ պետությունները միշտ կարող են գտնել, երբ շահերից բխած քայլերի դիմելու հրամայականի առաջ են կանգնած։ 

«Ֆրանսիան, հակառակ օրինական արգելքին, զինտեխնիկայի առք ու վաճառքի պայմանագիր է կնքում Բաքվի հետ՝ հայտարարելով, որ վաճառված զինատեսակները չեն օգտագործվելու Արցախի դեմ։ ԱՄՆ ներկայացուցիչների տան պալատը  որդեգրեց բանաձև, որով արգելվում է ամերիկյան պաշտպանական որոշակի զինատեսակների փոխանցումը Բաքվին, ինչը, կարող է օգտագործվել Ստեփանակերտի օդանավակայանում գործող քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու համար։

Որոշակի պայմանականությամբ զինտեխնիկայի առք ու վաճառքը կատարվում է. Բոլթոնը Երևանում ասել էր, որ ամերիկյան զինտեխնիկան ավելի կատարելագործված է և կարող եք գնել ամերիկյանը։ Ուզում եմ ասել, որ երեք համանախագահող երկրները,  ընդունելով արցախյան հակամարտության հանգուցալուծման բացառապես խաղաղ միջոցի գերադասումն ու սկզբունքը, հակամարտող կողմերին առաջարկում են գնել զինտեխնիկա՝ պայմանով՝ այն չօգտագործել հակամարտության ընթացքում։ Իհարկե պարզ չէ, թե այդ պայմանի վերահսկողությունն ինչպես է լինելու»,- նշել է Գանտահարյանը։


     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search