Artsakhpress

Հասարակական

Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր փախչի. ժամանակն է, որ իրական արդարադատություն լինի. ԱԺ փոխնախագահ

«Մարտի 1»-ի գործով եղած նյութը պետք է տրամադրվի հանրությանը, որ մարդիկ կարողանան ճիշտը սխալից տարբերել:

Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր փախչի. ժամանակն է, որ իրական արդարադատություն լինի. ԱԺ փոխնախագահ

Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր փախչի. ժամանակն է, որ իրական արդարադատություն լինի. ԱԺ փոխնախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:
«Իսկապես, մեկ տարի է քննում են գործը ու անհայտ է, թե ինչու: «Մարտի 1»-ի գործի շրջանակներում է մեղադրվում, բայց վերջնական որոշում չկա, թե ինչում է մեղադրվում: Եղած նյութը պետք է տրամադրվի հանրությանը, որ մարդիկ կարողանան ճիշտը սխալից տարբերել»,- ասաց Վահրամ Բալայանը: 

Արցախի ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ցանկալի կլինի, որ «իրական արդարադատություն լինի», գնահատական տրվի՝ մարդը մեղավոր է, թե անմեղ: «Ժամանակն է, որ ճիշտ գնահատական տրվի: Եթե մարդը մեղք չունի, ամիսներ շարունակ ինչո՞ւ պետք է բանտում մնա: Հանրության մեջ կասկած կա արդարադատության նկատմամբ, իշխանության նկատմամբ: Ժամանակն է իրական գնահատականի»,- նշեց Վահրամ Բալայանը:
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը չէր խուսափի պատասխանատվությունից, չէր «փախչի», ինչի մասին ինքն էլ հավաստիացրեց, ուստի կարող էր դատական գործընթացը շարունակվել նրա ազատության պարագայում:
Ըստ Բալայանի՝ տեղի ունեցածն ազդեց թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի միջազգային իմիջի վրա: «Քոչարյանին կալանավորելը, երկրի առաջին դեմքին բանտ տանելը սովորական բան չէ ու սա չէր կարող չազդել մեր հեղինակության վրա: Ցավով եմ նշում, որ դա այդպես է»,- հավելեց նա: 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search