Artsakhpress

Հասարակական

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել. ըստ ավանդության` այն կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տան տեղում

Իսրայելի հյուսիսում գտնվող Գալիլեա շրջանում հնագետները հնամյա կառույցի մնացորդներ են հայտնաբերել, որը, ըստ նախնական ենթադրությունների, այն եկեղեցին է, որը կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տների վրա:

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել. ըստ ավանդության` այն կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տան տեղում

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել. ըստ ավանդության` այն կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տան տեղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Եկեղեցու մասին առաջին հիշատակումները թվագրվում են 725 թվականով, բայց ինչ վերաբերում է դրա գոյությանը, ապա որևէ ապացույց չի եղել, որն էլ,  համապատասխանաբար, ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրել հիշատակությունների իրական լինելը:  
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բյուզանդական ոճով կառուցված եկեղեցու` խճանկարներով պատված հատակը:
Հնագիտական խմբի ղեկավար, Կիներեթի քոլեջի գիտնական Մորդեխայ Ավայիմի խոսքով` պեղումները հաստատել են, որ Գալիլեայի շրջանի վերոհիշյալ հնավայրը Բեթսաիդա ձկնորսական գյուղակն է, որտեղ, ըստ Հովհաննես Ավետարանչի, ծնվել են Պետրոս և Անդրեաս առաքյալները:
Այս պահին դեռևս պեղվել է եկեղեցու գրեթե մեկ երրորդ հատվածը, սակայն, Ավայիմի պնդամբ, հայտնաբերվածն այն եկեղեղեցին է, որ իրենք փնտրել են բավականին երկար ժամանակ, քանի որ բոլոր հիշատակությունները համընկնում են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search