Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կողմերի կոնսուլտացիաներ են սկսվել սիրիական խնդրի կարավորման բարձր մակարդակի հանդիպման շրջանակում:
Նուր Սուլթանում կոնսուլտացիաներ են սկսվել Սիրիային նվիրված բանակցությունների շրջանակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Բանակցությունների առաջին օրը երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ կանցկացվեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) եւ մյուս մասնակիցների՝ Սիրիայի կառավարության ու զինված ընդդիմության, ինչպես նաեւ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեպանորդի գրասենյակի պատվիրակությունների միջեւ:
Բանակցությունների գլխավոր թեմաները կդառնան սահմանադրական կոմիտեի ձեւավորումը եւ գործարկումը, գերիների փոխանակումը եւ Սիրիայի Իդլիբի նահանգի եւ երկրի հյուսիս-արեւելքի իրադրությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-: