Artsakhpress

Միջազգային

Սիրիայում զինապահեստի պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր

Սիրիայում՝ Հոմսի նահանգում գտնվող Շարիաթի օդային ռազմակայանի զինապահեստի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի և շ դաշնակից ջոկատի առնվազն 31 զինծառայող:

Սիրիայում զինապահեստի պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր

Սիրիայում զինապահեստի պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբը նշել է, որ երեկվա պայթյունի պատճառը տակավին հայտնի չէ, մինչդեռ, Սիրիայի պետական հեռուստակայանը հաղորդել է, որ Շարիաթի օդային ռազմակայանում «տեղի է ունեցել ժամկետանց պայթուցիկների հետ առնչվող միջադեպ, որի հետևանքով կան զոհեր», գրում է Azatutyun.am լրատվական կայքը: 

2017 թվականին Միացյալ Նահանգները հրթիռակոծել է Շարիաթի օդակայանն այն բանից հետո, երբ հաղորդվել է, որ Խան-Շեյխում ավանում նախագահ Բաշար ալ-Ասադը քիմիական զենքով ավելի քան 80 մարդ է սպանվել: Ասադը հերքել է քիմիական զենք օգտագործելու մասին լուրերը:

    Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

         

    Քաղաքական

    Հասարակական

    Ռազմական

    Search