Artsakhpress

Սփյուռք

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգության ժամանակ 37-ամյա հայ տղամարդ է զոհվել

Ուկրաինայի Զապորոժյան շրջանի Կիրիլովկա առողջարանային թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերաճել է հրաձգության:

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգության ժամանակ 37-ամյա հայ տղամարդ է զոհվել

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգության ժամանակ 37-ամյա հայ տղամարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Rusarminfo-ն, զբոսավայրի կենտրոնական լողափնյա սրճարանում բախում է տեղի ունեցել երկու խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի հետևանքով, որին նաև հայեր են մասնակցել, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
Կռվի մասնակիցները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Երկու մարդ էլ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքին: Ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության համաձայն՝ ոստիկանության տվյալներով՝ խոցվել է սիրտը: Վերջինս մահացել է հիվանդանոցում:  
Նշվում է, որ հակամարտությունը ծագել է Դնեպրոպետրովսկից ժամանած մարդկանց խմբի և տեղի բնակիչների միջև, որոնց թվում հայեր են եղել: Հրաձգություն հրահրողներին հաջողվել էր թաքնվել, սակայն ավելի ուշ նրանց ձերբակալել են:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Search