Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել է Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լուսանկարներ)

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր` օգոստոսի 6-ին, տեղի է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում կայացել է Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է Համահայկական 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիսավոր արարողության մեկնարկին թատերական բեմադրությամբ ներկայացվել է հայոց պատմության ամենավառ էջերը` հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Արցախյան ազատագրական պայքարից մինչև Ապրիլյան պատերազմ և մեր օրեր:
Այնուհետև մեկնարկել է պատվիրակությունների շքերթը, որի կազմում էին 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մարզիկներ:
Հաջորդիվ ՊԲ պատվո շքախմբի ուղեկցությամբ մարզադաշտ են բերվել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների պետական դրոշները:
Միջոցառմանը Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, սամբիստ Արևիկ Կարապետյանը, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ըմբիշ Արամ Մարգարյանը և սամբիստ Մավրիկ Նասիբյանը:
Հանդիսավոր արարողությանը վառվել են եռամիասնության երեք ջահերը: Արցախի Տիգրանակերտից բերված ջահը վառելու պատիվը տրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Մուսա լեռից և Արևմտյան Հայաստանից բերված ջահը` Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին, իսկ Խոր վիրապից բերված ջահը` Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանին:
Մարզիկների անունից երդվել են Փարիզի բասկետբոլի թիմից Նաիրի Մանուկյանը, իսկ մրցավարների անունից` Սուրեն Պրազյանը:
Համահայկական խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով պարգևատրվել են Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սըրմաքեշը:
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացումն ազդարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այսօր մեր հայրենիքում տոն է, քանի որ մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ Եվրոպայից, Ասիայից, Ավստրալիայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից մեկտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, և մենք վայելում ենք միասին լինելու, իրար հետ լինելու երջանկությունը։
«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։
Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը»,- նշել է Ն. Փաշինյանը:
Իր խոսքում ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ օրը հիշարժան է, քանի որ Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ են անցկացվում մեր հանրապետությունում:
«Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարեւոր մի օղակ: Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թ.-ին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային և բռնությանը:
Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ եւ խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների: Մեր պարագայում դա եւս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը»,- ավելացրել է ԱՀ Նախագահը:
Բ. Սահակյանը նշել է, որ անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ ասել է, որ ուղիղ 20 տարի առաջ մեկնարկեցին Համահայկական խաղերը: «Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը տարեցտարի ամրացնելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքերը:
Քչերն էին հավատում, որ գաղափարը բոլորի համար դառնալու է պատգամ, որպեսզի բոլորս ձևավորենք համահայկական մտածողություն և այն դարձնենք մեր գործելաոճի առանցքը: Համահայկական խաղերի գաղափարը շատ խորն է, տարողունակ ու վարակիչ: Համահայկական խաղերի գաղափարը ստանում է հետաքրքիր դրսևորումներ, իսկ «Միասնություն սպորտով» կարգախոսը դառնում է մեր հայրենակիցների տունդարձի նշանաբանը»,- ավելացրել է Ի. Զաքարյանը:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամեն ժամ աշխատել են կազմկոմիտեի հետ, և այսօր արդյունքը տեսանելի է դարձել խաղերի բացման փայլուն միջոցառման ժամանակ:
Տոնական միջոցառումը զուգակցվել է համերգային ծրագրով: Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է շքեղ հրավառությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, հյուրեր արտերկրից և այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search