Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
ԱԳՆ ղեկավարն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին Արցախի ԱԳՆ-ից, Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ և կարևորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետևողականությունն ապահովելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաև հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-: