Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը

Սեպտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի մաեստրո Տիգրան Մանսուրյանի` բոլոր ժամանակներում սիրված կինոերաժշտությունը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը

Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն այս տարի դարձել է 80 տարեկան: Այդ առթիվ կկազմակերպվի մանսուրյանական համերգաշար, որի մեկնարկը տրվելու է Արցախից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այսօր ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ քննարկել է Արցախում մանսուրյանական օրերի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
Իր խոսքում ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ արցախցիներն անհամբեր սպասում են մանսուրյանական օրերին, և հատկանշական է, որ մեկնարկը տրվում է Արցախից ու ավարտվելու է Գյումրիում:
«Սա ցույց է տալիս այն միասնականությունը, որը առկա է մեր ժողովրդի մեջ: Մշակույթը միավորում է մեզ բոլորիս, և այսօր մենք միասնական մշակութային դաշտի ստեղծման ճանապարհին ենք»,- նշել է Լ. Հովհաննիսյանը:
Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասել է, որ համերգաշարն Արցախից սկսելու պատճառները շատ օբյեկտիվ են. երևանցիների և մաեստրոյի սերը անչափելի է Արցախի հանդեպ:
«Վստահ եմ` համերգաշարի ընթացքում կարողանալու ենք Տիգրան Մանսուրյանին ներկայացնել լավագույնս: Արցախում միջոցառումները կմեկնարկեն օգոստոսի 30-ին:  Զորամասերց մեկում տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որտեղ կհնչեն մաեստրոյի ստեղծագործությունները: Այնուհետև օգոստոսի 31-ին` ժամը 19:30-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կհնչի Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի տեքստերով մանսուրյանական երաժշտություն` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Սա նույնպես մաեստրոյի ցանկությունն է, որպեսզի մեծանուն երկու հայ գրողների տողերով գրված ստեղծագործությունները ներկայացնենք արցախցի հանդիսատեսին»,- մասնավորապես նշել է Տ. Վիրաբյանը:
Երևանի փոխքաղաքապետը ցանկություն է հայտնել ավանդույթ ձևավորելու, որպեսզի տարեկան մի քանի անգամ մշակութային ծրագրերով Արցախում հանդես գալու առիթ ստեղծվի:
ԱՀ ՄԵՀԶ նախարարը ողջունել է առաջարկը և իրականացվելիք ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search