Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում կայացել են սպորտային պարերի համահայկական մրցումները

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում այսօր՝ օգոստոսի 7-ին, Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կայացել են սպորտային պարերի մրցումները:

Ստեփանակերտում կայացել են սպորտային պարերի համահայկական մրցումները

Ստեփանակերտում կայացել են սպորտային պարերի համահայկական մրցումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի գլխավոր մրցավար Արամ Վարդանյան ասել է, որ մրցաշարին մասնակցում են 73 տղա և 47 աղջիկ՝ Արցախից, Հայաստանից, Պարսկաստանից և Ռուսաստանից:
«Սպորտային պարերի մեջ մտնում են լատինոամերիկյան և եվրոպական պարերը: Ունենք փորձառու պարողներ, ովքեր բավականին լավ են պատրաստվել խաղերին և ունեն մեծ պոտենցիալ: Բոլոր մասնակիցների մոտ նկատվում է ոգևորվածություն և  հաղթական տրամադրություն: Ակնկալում եմ գեղեցիկ պայքար ու առողջ մրցակցություն: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվելու են պատվոգրերով ու մեդալներով: Համահայկական խաղերը հնարավորություն կտան Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայությանը միմյանց հետ շփվելու, ամուր կապեր հաստատելու և նոր գաղափարներով կիսվելու»,-մասնավորապես ասել է նա:
Մեզ հետ զրույցում սպորտային պարերի մասնակից,  Թեհրանի թիմի ներկայացուցիչ  Իմելիա Աջունյանն ասել է, որ Համահայկական խաղերին մասնակցում է երկրորդ անգամ:
«Այս տարվա խաղերին մեր թիմը ներկայացել է ավելի կազմակերպված ու պատրաստակամ՝ մրցանակային տեղեր գրավելու ակնկալիքով: Արցախում ենք արդեն երրորդ անգամ: Շատ ուրախ ենք, որ կրկին այստեղ ենք և մասնակցում ենք նման բարձր մակարդակով կազմակերպված առաջնությանը: Տպավորված ենք  բացման արարողությամբ և վստահ , որ Համահայկական խաղերը հնարավորություն կտան ոչ միայն միմյանց հետ մրցելու , այլև ճանաչելու մեր հայրենակիցներին և ձեռք բերելու նոր ընկերներ: Շնորհակալ ենք  բոլորին ջերմ ընդունելության ու երկրպագության համար»,-ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search