ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսային հատվածից:
ԱՄՆ-ն զորքերը դուրս կբերի Սիրիայի հյուսիսից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայտնի է, որ Թուրքիան առաջիկայում այս տարածքում նախատեսում է ռազմական նոր գործողություններ սկսել քրդերի դեմ:
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուին:
Աղբյուրը հայտնում է, որ այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել Թուրքիայի կողմից քրդերի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին, Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու հայտնել ԱՄՆ զորքերը նախանշված տարածքից դուրս բերելու մասին: