Artsakhpress

Վերլուծական

Պահը հասունացել է համահայկական օրակարգի ճշտման եւ մանավանդ դրա մեխանիզմների ստեղծման. Շահան Գանտահարյան

7-րդ Համահայկական խաղերի բացման նախoրեին վարչապետ Փաշինյանի ելույթում բանաձեւված կոնսենսուսային կետերի շուրջ Նոյյան Տապանի խնդրանքով մեկանբանություն տվեց Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

Պահը հասունացել է համահայկական օրակարգի ճշտման եւ մանավանդ դրա մեխանիզմների ստեղծման. Շահան Գանտահարյան

Պահը հասունացել է համահայկական օրակարգի ճշտման եւ մանավանդ դրա մեխանիզմների ստեղծման. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարծում եմ ելույթի որոշ հատվածներ եւ հատկապես կոնսենսուների  բաժինը համահայկական բովանդակություն ունեն եւ ուղղված են համահայկական հասարակությանը, նկատի ունենալով նաեւ թե՛ վայրը եւ թե՛ առիթը՝ համահայկական խաղերի բացման հանդիսությունից ուղիղ մի օր առաջ։ Այդ հատվածները բացի Հայաստանի Հանրաետության վերաբերող խնդիրներից ներառել էին Արցախի քաղաքական համապատկերի հետ աղերս ունեցող անմիջական հարցերը, արցախյան հակամարտության լուծման պատկերացումներն ու սփյուռքահայության առնչված որոշակի հիմնավորումներ, հայտնում է ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ը։
 
Ինչ վերաբերում է կոնսենսուսներին, ապա դրանք համահայկական օրակարգի ձեվաւորմանը նպաստող գերակա ուղղությունների առաջադրանքային կետեր են՝  ժողովրդավարացման, ժողովրդի կամարտահայտության գերակայման, Արցախի ինքնորոշման եւ արցախահայության անվտանգության սկզբունքների վերաամրագրման եւ ընդհանրապես իրավական պետության կայացման հրամայականների ընդգծումով։
 
Օրակարգային կետերի առավել համահայկականացման համար կոնսենսուսային հայեցակարգին անհրաժեշտ է ներառել նաեւ Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրք հարաբերությունների հեռանկարին, հատուցման թղթածրարին առնչվող կետեր , ինչպես նաեւ համասփյուռքայն առաջադրանքներ, սփյուռքահայության վերաբերող խնդիրներ։ Եւ այս առումով Համահայկական Հռչակագրի հիմնադրույթները կարող են նպաստել համահայկական օրակարգի վերաձեւաւորման։ Այս բոլոր գործընաթցների մեկնարկման եւ առաջադրանքների կատարման մեխանիզմների ճշտումի համար անհրաժեշտ է եռակողմ՝ ՀՀ-Արցախ-Սփյուռքի ներկայացվածություն անցկացնել խորհրդակցություններ։ Նախորդ իշխանությունները սկսել էին գործընթաց համազգային խորհուրդի ձեւաւորման ուղղությամբ։ Վարչապետ Փաշինյանը Իրանում հայտարարել էր, որ չկա զուտ հայաստանյան օրակարգ, չկա զուտ սփյուռքյան օրակարգ.կա հետայսու համահայկական օրակարգ.այժմ էլ համահայկական ուղղվածություն ունեցող կոնսենսուսային կետեր բանաձեվվեցին։ Պահը հասունացել է համահայկական օրակարգի ճշտման եւ մանավանդ դրա մեխանիզմների ստեղծման։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Search