ԵԱՏՄ երկրները քննարկել են ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման վերաբերյալ առկա առաջարկները
Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է ԵԱՏՄ ներմուծման մաքստուրքերի գումարի բաշխման հարցը, կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները. 10 օրվա ընթացքում առկա առաջարկները կքննարկվեն ազգային մակարդակով:
ԵԱՏՄ երկրները քննարկել են ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման վերաբերյալ առկա առաջարկները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է Tert.am-ը:
«Մենք ևս մեկ անգամ քննարկել ենք այս թեման, կարծում ենք, որ մոտեցրել ենք դիրքորոշումները: Դադար ենք վերցրել ևս 10 օրով, որպեսզի ազգային մակարդակով մշակենք առաջարկները, որոնք ի հայտ են եկել քննարկման ընթացքում»,- ասել է Սիլուանովը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն էր հայտնել ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման մեթոդից, քանի որ այն շահավետ չէ բելառուսական կողմի համար: Նա առաջարկել էր երեք տարին մեկ վերանայել միության անդամ երկրների բյուջեների միջև մաքսատուրքերի գումարների բաշխման չափորոշիչները:
Ներկայիս չափորոշիչները գործում են մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը և սահմանում են հետևյալ համամասնությունները. Հայաստան՝ 1.22 տոկոս, Բելառուս՝ 4.56 տոկոս, Ղազախստան՝ 7.055 տոկոս, Ղրղզստան՝ 1.9 տոկոս, Ռուսաստան՝ 85.265 տոկոս:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: