«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին։
«Ճանապարհ Թրեյլ» նախագծի առաջին փուլը մոտենում է ավարտին
Ծրագիրը իրականացվում է «Թրեյլս ֆոր Չեյնջ» հասարակական կազմակերպության կողմից, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։ Նախագծին աջակցել է «ԱՀԱ» Արմենիա հասարակական կազմակերպությունը՝ մասնավորապես Շուշի-Քարին տակ հատվածի բարեկարգման, կամուրջների տեղադրման, ինչպես նաև «Կաչաղակաբերդ» հատվածի անանցանելի վայրում կամուրջի տեղադրման աշխատանքներով։
Երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել տեղավորման համար պայմանների ստեղծում քայլուղու երկայնքով տեղակայված 13 բնակավայրերում։