Artsakhpress

Սպորտ

Ռոնալդու․ 2003-ին իմ ծառայություններով 50 ակումբ էր հետաքրքրված

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ 2003 թվականին իր խաղին հետևել են սկաուտներ՝ միանգամից 50 ակումբից։

Ռոնալդու․ 2003-ին իմ ծառայություններով 50 ակումբ էր հետաքրքրված

Ռոնալդու․ 2003-ին իմ ծառայություններով 50 ակումբ էր հետաքրքրված
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հիշում եմ՝ «Սպորտինգի» նոր մարզադաշտում առաջին հանդիպումն էր։ Ես երջանիկ էի, քանի որ պատրաստվում էի խաղալ աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Ընկերներիս ասում էի, որ անչափ հուզված եմ։ Միևնույն ժամանակ երջանիկ էի ու մոտիվացված։
Հասկանում էի, որ եթե լավ խաղամ, կհայտնվեմ ոչ միայն ՄՅՈւ-ի, այլև այլ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այն ժամանակ գոլ խփելն այնքան էլ կարևոր չէր։ Եթե գոլ խփեի, գուցե 100 ակումբ հետաքրքրվեր ինձանով։ Քանի որ գոլ չխփեցի, իմ ծառայություններով հետաքրքրված ակումբներից թիվն ընդամենը 50 էր։
Կարծում եմ՝ ամենակարևորը լավ խաղալն ու թիմին օգնելն էր։ Մենք հաղթեցինք, և անգամ առանց գոլի իմ նկատմամբ ուշադրությունը շատ մեծ էր»,- armsport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի խոսքը մեջբերել է deadline.com-ը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search