Artsakhpress

Հասարակական

Կարեն Սարգսյանը Գետավանի դպրոցականներին նվիրաբերել է պայուսակներ և դպրոցական պարագաներ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Կարեն Սարգսյանի սեփական նախաձեռնությամբ և հովանավորությամբ օգոստոսի 9-ին Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի Պավել Մարտիրոսյանի անվան դպրոցի աշակերտներին տրամադրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Կարեն Սարգսյանը Գետավանի դպրոցականներին նվիրաբերել է պայուսակներ և դպրոցական պարագաներ

Կարեն Սարգսյանը  Գետավանի  դպրոցականներին  նվիրաբերել է պայուսակներ և դպրոցական պարագաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ Կարեն Սարգսյանը Գետավանում հանդիպել է համայնքի ղեկավարության հետ և աշակերտներին անձամբ հանձնել պայուսակներն ու գրենական պիտույքները՝ մաղթելով նրանց ուսման մեջ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
Նա նաև նշել է, որ այսօրվա սերունդն է Արցախի ապագան ու նրա ճակատագրի տնօրինողը և վստահեցրել, որ միայն գիտելիք ստանալով կկարողանան հասնել իրենց նպատակներին ու կառուցել նախնիների երազած հայրենիքը:
Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասել է, որ ձգտում է հնարավորության չափ աջակցել իր համագյուղացիներին և լուծել համայնքում ծագած խնդիրները:Նա նշել է նաև, որ նմանատիպ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Գետավան համայնքի ղեկավար Արարատ Մառլենի Զաքարյանն ամբողջ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին և նշել, որ բարերարի կողմից գյուղում իրականացվել են նաև մի շարք այլ ծրագրեր:
«Գետավան համայնքը հիմնադրվել է 1956 թվականին: Նախկինում այստեղ միայն փայտամշակման կոմբինատ է եղել, որի շուրջ կառուցվել են տնակներ, այնուհետև ժամանակի ընթացքում այն վերածվել է բնակավայրի: 1980-ական թվականներին արդեն ստացել է գյուղի կարգավիճակ: Այժմ այն ունի 400 բնակիչ: Հիմնականում համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Այսօր գյուղն ունի դպրոցի վերակառուցման, հիվանդանոցի և մանկապարտեզի շենքերի կառուցման կարիք: Դպրոցում սովորում է 73 աշակերտ: Արմատներով Գետավանից Կարեն Սարգսյանը մեր գյուղի միակ բարերարն է և բազմիցս իր օգնությունն է ցուցաբերել համայնքին: Նրա կողմից գյուղում կառուցվել է նաև Արցախյան պատերազմի նահատակներին նվիրված հուշարձան»,-մասնավորապես ասել է նա:
Մեզ հետ զրույցում դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Հայկուհի Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ իր ծնողների հոգսը ինչ-որ չափով թեթևացնելու համար: Նա նշել է, որ ընտանիքի 10 երեխաներից 6-րդն է և իր հետ տուն է տանելու նաև բարձր դասարաններում սովորող իր եղբայրների հասանելիք գրենական պիտույքները, քանի որ նրանք օգնում էին ծնողներին և չկարողացան ներկայանալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search