Artsakhpress

Վերլուծական

BBC-ի ռուսակա՞ն ուղղորդում

BBC-ի ռուսական ծառայության հոդվածը, որտեղ վարկած է առաջադրված, թե 2008թ. մարտի 1-ին Երեւանում ցուցարարների վրա կրակելու հրաման ենթականերին տվել է Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մամուլի, քաղաքագետների եւ քաղաքական շրջանակների թիվ մեկ թեման է վերջին օրերին:

BBC-ի ռուսակա՞ն ուղղորդում

BBC-ի ռուսակա՞ն ուղղորդում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրվում են ամենատարբեր ենթադրություններ: Հատկապես ակտիվ են նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց աջակցող լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը: Նրանք հիմնականում այն թեզն են զարգացնում, որ BBC-ին բրիտանական լրատվամիջոց է, Անգլիան տնտեսական շահեր ունի Ադրբեջանում, ուստի փորձ է արվում Հայաստան-Արցախ հարաբերություններում վերստին լարվածություն ստեղծել: Այս տեսակետի պաշտպանները խիստ քննադատում են Հայաստանի գործող իշխանություններին, որ պատկան մարմինները տեղեկատվական արտահոսք են կազմակերպել եւ պահանջում են քրեական գործ հարուցել՝ պարզելու եւ պատժելու մեղավորներին: Բայց հարկ է ուշադրություն դարձնել մի հանգամանքի՝ հոդվածը հրապարակվել է Ստեփանակերտի հանրահավաքում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո: Այդ ելույթում հռչակվել է ,«Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը, ինչին կոշտ եւ հիստերկ պատասխան է հետեւել Բաքվից: Խնդրին անդրադարձել են նաեւ ռուսաստանյան վերլուծաբանները՝ գրեթե կրկնելով ադրբեջանական կողմի տեսակետը: Ըստ երեւույթին, այս համատեքստում պիտի դիտարկել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների միջոցով, գրում է hraparak.am լրատվական կայքը:
Ռուսաստանն այսպիսով հասկացնում է, որ մերժում է վարչապետ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հնչեցված «միացումը» : ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, դեռեւս արձագանքներ չկան: Չնայած Ադրբեջանի համառ ջանքերին, վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթին չեն անդրադարձել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս ֆոնին գրեթե ինտրիգային է ռուսաստանյան Regnum-ի մի հրապարակումը, որտեղ անթաքույց ակնարկ կա, որ օգոստոսի 12-ին այցելելով Երեւան՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը պետք է փորձի վարչապետ Փաշինյանին տարհամոզել, որպեսզի Արցախի նախագահական ընտրություններում «չանցկացնի իր թեկնածուին եւ ձեռնամուխ չլինի «միացում» պլատֆորմի իրականացմանը»:
Այս համատեքստում գրեթե անկասկած է, որ հենց ռուսական որոշակի շրջանակներ են շահագրգռված Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածությամբ: Եւ BBC-ի հրապարակումն արվել է այն կանխածրագրմամբ, որ պատերազմի հերոս գեներալ Սամվել Կարապետյանի անվանարկումը Ստեփանակերտում կընկալվի Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչություն՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Ըստ երեւույթին, հաշվարկված է, որ նման իրավիճակում վարչապետ Փաշինյանը կզրկվի ներարցախյան իրավիճակի վրա ազդեցության լծակներից եւ հնարավոր կլինի Ռուսաստանի համար ընդունելի՝ Արցախի նախագահի «միասնական թեկնածուի» հարցում գալ ինչ-որ համաձայնության: BBC-ին, այսպիսով, թիրախավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի նախագահի՝ նրա համար ընդունելի թեկնածուին: Թե ու՞մ է դա ձեռնտու՝ մեկնաբանելու հարկ, երեւի, չկա: Մնում է հասկանալ, թե Ստեփանակերտում ո՞վ է այն քաղաքական կամիկաձեն, որ պատրաստ է Արցախի նախագահի պաշտոնն ստանձնել Ռուսաստանի «մանդատի» ներքո եւ Հայաստանի հետ ջրբաժան գծել:
Վահրամ Աթանեսյան
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Search