Artsakhpress

Մշակույթ

Հայ պատանիները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

Սլովակիայում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի 2019 թվականի պատանեկան առաջնությունը:

Հայ պատանիները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

Հայ պատանիները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ 
Հայաստանը ներկայացնում է 29 շախմատիստ:
Երեկ տեղի է ունեցել մրցաշարի նախավերջին տուրը: Վերջին տուրից առաջ մեր մասնակիցներից մեդալ նվաճելու հնարավորություն ունեն Արմեն Բարսեղյանը, ով գլխավորում է մինչև 16 տարեկանների առաջնության մրցաշարային աղյուսակը, Ռոբերտ Փիկիպոսյանը, ով մինչև 12 տարեկանների մրցաշարում գտնվում է 3-րդ հորիզոնականում, մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով կիսում է 3-րդ հորիզոնականը և մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը:
Մեդալի նվաճելու տեսական հնարավորություններ ունի նաև մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Գագիկ Նավոյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search