Artsakhpress

Սպորտ

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է 9 մեդալով

Թբիլիսում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է 9 մեդալով

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է 9 մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, Հայաստանի համար սա աննապադեպ արդյունք է Եվրոպայի առաջնություններում:
«Անկասկած, կարող ենք փաստել, որ հայկական բռնցքամարտի ապագան հուսալի ձեռքերում է: Այս նվաճումը վկայում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ճիշտ և հետևողական աշխատանքի մասին: Շնորհավորում ենք մեր մեդալակիր բռնցքամարտիկներին, մարզչական կազմին»,- գրված է հայտարարությունում:
68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Արծաթե մեդալակիր են դարձել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը։ 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն էլ Հայաստան են վերադառնալու բրոնզե պարգևով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31- 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search