Artsakhpress

Մշակույթ

Արցախում ծավալվող հնագիտական աշխատանքներում ներգրավված են նաև բարերարներ. նախարար

Հնագիտական պեղումների աշխարհագրությունն օրեցօր ընդլայնվում է, և այսօր միաժամանակ մի քանի վայրերում իրականացվում են պեղման աշխատանքներ:

Արցախում ծավալվող հնագիտական աշխատանքներում ներգրավված են նաև բարերարներ. նախարար

Արցախում ծավալվող հնագիտական աշխատանքներում ներգրավված են նաև բարերարներ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես բարերարները, ովքեր իրենց բնակավայրերում տարբեր հետազոտական աշխատանքներ կատարելու ուղղությամբ հատկացնում են ֆինանսական միջոցներ:
 
«Հովանավորչական միջոցներով ներկայումս հնագիտական պեղումներ են ընթանում Մարտունու շրջանի Սոս գյուղում, որտեղ հայտնաբերվել են վաղ միջնադարյան նմուշներ: Նմանապես պեղումներ են ընթանում Բերդաշենի ամրոցի ստորոտում: Դրանք իրականացվում են Արցախի հնագիտական արշավախմբի կողմից և մասնակիորն ֆինանսավորվում ԱՀ պետական բյուջեից ու «Բերդաշեն» հիմնադրամի կողմից: Քարին տակի քարանձավում իրականացվող պեղումներին մենք միայն աջակցում ենք, սակայն ֆինանսավորումը կատարվում է տարբեր հովանավորչական միջոցներով: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվում են Տիգրանակերտում կատարվող պեղումները: Միրիկի տարածքում կատարվող պեղումներն իրականացվում են համաֆինանսավորմամբ: Ի դեպ, նախատեսվում է այս տարի ստեղծել Միրիկի պատմամշակութային արգելոց»,- մանրամասնել է Լ. Հովհաննիսյանը:
 
Նախարարի խոսքով՝ Արցախում հնագիտական տուրիզմը գտնվում է ձևավորման փուլում, և, շնորհիվ այս պեղումների, պատմության շատ էջեր, որոնք մեզ համար եղել են անծանոթ, կբացահայտվեն:
 
Լ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այս տարի հայտ է ներկայացվել, որպեսզի պեղվի Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայտնի Շմանեք քարայրը, որը նույնպես մարդկային կացարան է եղել:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search