Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ.-ին, Արմավիր քաղաքում՝ Սոֆի և Վաչագան Գալստյանների ընտանիքում։
2003 թ.-ին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004 թ.-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ.-ին։ Նույն տարում ընդունվել և գերազանցության վկայականով 2014 թ.-ին ավարտել է Արմավիրի պետական բժշկական քոլեջը՝ ձեռք բերելով ատամնատեխնիկի մասնագիտություն:
2014 թ.-ին ընդունվել է Երևանի Հայ Բուսակ բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ստոմֆակ բաժինը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն և անգլերենի դասընթացների։
Սաշա Գալստյանը 2015 թ.-ի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ։ Ծառայության 14 ամիսների ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, ստացել կրտսեր սերժանտի, ապա սերժանտի կոչում։
2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Սաշան ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը ժամը 04:30-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Ադամ Սահակյանը կապ հաստատելով հրամանատարի հետ, զեկուցում է որ հակառակորդը բավականաչափ մոտեցել է և հրամանատարը անցնում է Ադամի դիրք։ Մարտական գործողությունների ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելով՝ 4 անդամից բաղկացած սահմանապահ ուժերը դիրքի ավագ Սաշա Գալստյանի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Սաշան 4-5 ժամ թեժ պայքար մղելով թշնամու դեմ, մեծ կորուստներ է հասցնում և զոհվում հակառակորդի դիպուկահարի գնդակից։
2016 թ.-ի ապրիլի 7-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով։
2016 թ.-ի մայիսի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ «Արիություն» պետական մեդալով։
2016 թ.-ի օգոստոսի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search