Artsakhpress

Սփյուռք

Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է

Ծաղկաձորում օգոստոսի 12-ին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը:

Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է

Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ այս անգամ 28 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանի: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Քաթարից ու Բրազիլիայից:
«Բարով եք եկել ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք Հայաստանի տեսարժան վայրեր, բացահայտելու եք հայրենիքը, սակայն ամենակարևորն այն է, որ դուք ընկերական կապեր եք հաստատելու, հարստանալու եք նոր ընկերներով, նոր սիրով եք լցվելու Հայաստանի հանդեպ»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է  Զարեհ Սինանյանը:
Այնուհետ պատանիները ներկայացրին իրենց սպասումները. նրանց մի մասը ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը, մյուս մասը՝ ընկերներ ունենալ ամբողջ աշխարհից, մյուսներն էլ ցանկանում են պարզապես ամրապնդել իրենց գիտելիքները: Ճամբարային 14 օրերի ընթացքում մասնակիցները բացի հայոց լեզվի դասընթացներից կունենան նաև այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, հետաքրքիր հանդիպումների, մշակութային ու մարզական միջոցառումների կմանակցեն:
«Քայլ դեպի տուն» ծրագրի գործընկերներն են «Դասավանդի՛ր, Հայաստան», «VisitArmenia» և «World Vision» կազմակերպությունները:
Ծրագրի առաջին փուլն ունեցավ 200 մասնակից 30 երկրներից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search