Artsakhpress

Միջազգային

Սիրիայի քրդերը պատրաստվում են Թուրքիայի հնարավոր հարձակմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նոր ռազմագործողություն սկսելու ակնարկից հետո քրդերն անցել են ակտիվ նախապատրաստական աշխատանքների:

Սիրիայի քրդերը պատրաստվում են Թուրքիայի հնարավոր հարձակմանը

Սիրիայի քրդերը պատրաստվում են Թուրքիայի հնարավոր հարձակմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ակտիվ աշխատանքներ են իրականանում Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար սահմանային շրջանի դիմաց գտնվող սիրիական Ռասուլայն շրջանում: Նշվում է, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, ձեռնամուխ են եղել շրջանի մերձակայքում նոր դիրքերի ու թունելների կառուցմանը:
Թուրքիայի նախագահը զոհաբերության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել էր, որ օգոստոս ամիսը թուրքերի համար մի շարք հաղթանակների ամիս է ու թվարկել էր դրանցից մի քանիսը: Նա հիշեցրել էր, որ քրդերի դեմ «Եփրատի վահան» ռազմագործողությունը նույնպես օգոստոսին էին սկսել՝ ավելացնելով, որ «ալլահի կամքով այս օգոստոսին ևս մեկ օղակ կավելացնեն» իրենց հաղթանակների շղթային:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -62-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search