Artsakhpress

Հասարակական

ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին:

ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻնչպես տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է:
Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն:
Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը:
Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար:
«Մենք ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», - ասել է նախարարի տեղակալը:
Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search