Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն «ոգևորությամբ կաջակցի» Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը. Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը:

ԱՄՆ-ն «ոգևորությամբ կաջակցի» Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը. Բոլթոն

ԱՄՆ-ն «ոգևորությամբ կաջակցի» Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը. Բոլթոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 12-ին՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ, գրում է Tert.am-ը:
«Եթե դա Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումն է, մենք ոգևորությամբ կաջակցենք դրան»,- հայտնել է Բոլթոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցում խորհրդականը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է տեսնել Մեծ Բրիտանիայի հաջող ելքը ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին»:
Բոլթոնը նաև նշել է, որ Brexit-ից անմիջապես հետո ԱՄՆ-ն պատրաստ կլինի սկսել Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը:
«Մենք ձեզ հետ ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ինչպես նշում է գործակալությունը, գլխավոր ուղերձի համաձայն, որը Լոնդոն է հասցրել Բոլթոնը, ԱՄՆ-ն կօգնի մեղմել ԵՄ-ից թագավորության դուրս գալը՝ կնքելով ազատ առևտրի մասին համաձայնագիր:
Թրամփի խորհրդականի խոսքով՝ Լոնդոնն ու Վաշինգտոնը կկարողանան պայմանավորվել տնտեսության առանձին հատվածներում առևտրային գործարքի շուրջ, իսկ ավելի բարդ հարցերը լուծել ավելի ուշ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search