Artsakhpress

Միջազգային

«Պուտին-Ալիև-Ռոհանի հետաձգված հանդիպումը կանցկացվի առավել հարմար ժամանակ». Իրանի նախագահի աշխատակազմ

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով և կանցկացվի դրա համար հարմար ժամանակ:

«Պուտին-Ալիև-Ռոհանի հետաձգված հանդիպումը կանցկացվի առավել հարմար ժամանակ». Իրանի նախագահի աշխատակազմ

«Պուտին-Ալիև-Ռոհանի հետաձգված հանդիպումը կանցկացվի առավել հարմար ժամանակ». Իրանի նախագահի աշխատակազմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Tert.am-ը,  այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Փարվիզ Էսմաիլին:  
«Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կանցկացվի դրա համար ավելի հարմար ժամանակ»,- ասել է Էսմաիլին՝ միևնույն ժամանակ չնշելով մոտավոր ամսաթիվ: 
Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է, այն ավելի ուշ տեղի կունենա: Այդ մասին լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով», - ասել էր Պեսկովը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search