Artsakhpress

Հասարակական

Արցախում իրականացվել է 27.5 մլրդ դրամի շինարարություն

2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 27.5 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 23.1 %-ով:

Արցախում իրականացվել է 27.5 մլրդ դրամի շինարարություն

Արցախում իրականացվել է 27.5 մլրդ դրամի  շինարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 23.7մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  85.9 %-ը: Շինարարական աշխատանքներն հիմնականում իրականացվել են կազմակերպությունների (40.9 %-ը) և պետական բյուջեի (51.1 %) միջոցներով, 33-ական տոկոսից քիչ ավելին՝ Ստեփանակերտին ու Մարտակերտի շրջանին են բաժին ընկել, ըստ տնտեսական գործունեության տեսակների՝42.5 %-ը բաժին է ընկել արդյունաբերությանը:
«Ըստ ֆինանսավորման աղբյուրների նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 34.1%-ով աճել է պետական բյուջեի, 28.5%-ով` կազմակերպությունների, 12.9%-ով` արտաբյուջետային միջոցների, 4.8%-ով՝ մարդասիրական օգնության հաշվին կատարված շինարարությունը, և հակառակը, 18.1%-ով նվազել է համայնքների, 2.7 %-ով՝ բնակչության, 60.4 %-ով՝ այլ  միջոցների հաշվին կատարված շինարարությունը»,- նշել է Մ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search