Artsakhpress

Հասարակական

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.3 %-ով

Ընթացիկ տարվա հունվար-հունիսին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 439.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.3 %-ով:

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.3 %-ով

Ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալն աճել է 3.3 %-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  նույն ժամանակահատվածում  կազմել է 14.5 մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.8 %-ով:
Մ. Մինասյանը նշել է, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 10.7 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով  8.3 %-ով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search