Artsakhpress

Հասարակական

Կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ դրամ

Արցախում ընթացիկ տարվա հունվար-hունիսին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 4 մլրդ դրամ, որը 2019թ. հունվար-hունիսի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 12.1 %-ով:

Կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ դրամ

Կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
 
Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ կապի բոլոր տեսակի ծառայություններից 2.4 անգամ աճ արձանագրվել է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման խմբում, սակայն աճի հիմնական գործոնը շարունակում է մնալ բջջային կապը, որի տեսակարար կշիռը ընդհանուր հասույթում գերազանցում է 70 %-ը, իսկ աճի տեմպը՝ 23 %-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search