Artsakhpress

Տնտեսական

Առաջին կիսամյակում առևտրի շրջանառությունը կազմել է 59.5 մլրդ դրամ

2019թ.-ի հունվար-հունիսին առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 59.5 մլրդ դրամ:

Առաջին կիսամյակում առևտրի շրջանառությունը կազմել է 59.5 մլրդ դրամ

Առաջին կիսամյակում առևտրի շրջանառությունը կազմել է 59.5 մլրդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ 2018թ.-ի նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է   9 %-ով:
«2019թ. հունվար-հունիսին մեկ բնակչի հաշվով մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 363.4հազ. դրամ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 332.3 հազ.դրամ փոխարեն:Մանրածախ առևտրաշրջանառության 75 %-ը բաժին է ընկել Ստեփանակերտին»,- նշել է Մ. Մինասյանը:
Նրա խոսքով՝ 2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում ծառայությունների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է  35 մլրդ դրամ, 2018թ. հունվար-հունիսի նկատմամբ, համադրելի գներով, աճել է  19 %-ով:
2019թ. հունվար-հունիսին ծառայությունների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ են կազմել ֆինանսական և ապահովագրական գործունեության, տրանսպորտի,տեղեկատվության և կապի ծառայությունները, համապատասխանաբար` 39.4, 17.2,  12.4 %: Ծառայությունների ընդհանուր ծավալի 85.8 %-ը բաժին է ընկել Ստեփանակերտին, մնացած  14.2 %-ը բաշխվել է շրջանների միջև: Միջին հաշվով մեկ բնակչին ընկնող ծառայությունների ծավալը 2019թ. հունվար-հունիսին կազմել է 236.9 հազ.դրամ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 206.8 հազ.դրամ փոխարեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search