Artsakhpress

Տնտեսական

Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

Արցախի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հունիսին 2018թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճ:

Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ

Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ սպառողական գների ընդհանուր մակարդակի փոփոխությունը պայմանավորված է պարենային ապրանքների գների փոփոխությամբ՝ կապված պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնայնության, սպառման կառուցվածքի, պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության հետ: Արցախում 2019թ. հունիսին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.1 %: 2019թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել  է 101.7 %, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.6 %, ոչ պարենային ապրանքներինը` 100.1 %, ծառայությունների սակագներինը՝ 98 %:
2019թ. հունիսին, 2018թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.1 % գնաճի պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3 % գնանկում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Search