Artsakhpress

Տնտեսական

Համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 11.2 %-ով

ԱՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն՝ 2019թ.-ի հունվար-հունիսին Արցախի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 30.8մլրդ դրամ:

Համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 11.2 %-ով

Համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 11.2 %-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը և ավելացրել, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ համախմբված բյուջեի եկամուտներն աճել են 11.2 %-ով:
Նրա խոսքով՝ համախմբված բյուջեի եկամուտները  ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 23.2 %` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 22.9%-ի փոխարեն: Հարկեր-տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 22.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 22.5%-ի փոխարեն: 2019թ. հունվար-հունիսին Արցախի համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 49.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 6.8 %-ով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 59.9 %-ով:
2019թ. հուլիսի 1-ի դրությամբ առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերը կազմել են 171.7 մլրդ դրամ և 2018թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 11.3 %-ով: 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 111.2 մլրդ դրամ և 2018թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 5.2 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 82.7 %-ը բաժին է ընկնում ռեզիդենտներին, 17.3 %-ը` ոչ ռեզիդենտներին:
Արցախի տարածքում գործող առևտրային բանկերի վարկերի միջին տոկոսադրույքները 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ տատանվում են 12 %-ից մինչև 17.5 %-ի շրջանակում, ավանդների միջին տոկոսադրույքները` 6.4 %-ից մինչև 12.5 %-ի շրջանակում:
 
2019թ. հունվար-հունիսին շահույթով աշխատած բանկերի շահույթը կազմել է 5 միլիարդ 645 միլիոն 500 հազար դրամ, իսկ վնասով աշխատած բանկերի վնասը՝  1 միլիարդ 166 միլիոն 800 հազար դրամ:
Հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2019թ. հունվար-հունիսին կազմել է 10.8 մլրդ դրամ, 2018թ. 18.5 մլրդ դրամի փոխարեն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search