Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում պետական նպաստներից օգտվող անձինք կարող են զրկվել մշտական բնակության իրավունքից

Արտուրո Բալբինոն անօրինական եղանակով Միացյալ Նահանգներ է ժամանել 14 տարի առաջ։ Այժմ նա ունի ամերիկացի կին ու երեխաներ։

ԱՄՆ-ում պետական նպաստներից օգտվող անձինք կարող են զրկվել մշտական բնակության իրավունքից

ԱՄՆ-ում պետական նպաստներից օգտվող անձինք կարող են զրկվել մշտական բնակության իրավունքից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ունի նաեւ աշխատանքի մասին շինարարական մի ընկերությունից նամակ, այս մասին  գրում է amerikayidzayn.com-ը:
Սակայն անցած մարտ ամսին նրա գրին քարթի դիմումը ստացել է մերժում։ Պատճա՞ռը։ Պատճառն այն է, որ նրա ընտանիքն օգտագործել է սննդամթերքի կտրոններ եւ օգտվել ցածր եկամուտ ունեցող անձանց համար նախատեսված բժշկական Մեդիքեյդ ապահովագրությունից։
Բալբինոյի նման շուտով շատերը կկանգնեն նման իրավիճակի առջեւ, երբ իշխանությունները կմերժեն նրանց օրինական բնակության իրավունքը, քանի որ կհամարվեն բեռ՝ հարկատու ամերիկացիների համար։ Օրենք, որի մասին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարեց երկուշաբթի օրը։

Ինչպես ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Քեն Կուչինելլին է բացատրում, ՝՝նախագահ Թրամփի վարչակազմը ցանկանում է խրախուսել ինքնաբավություն և անձնական պատասխանատվություն, այնպես որ ներգաղթյալներն աշխատեն իրենք իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար եւ այդ եղանակով հասնեն հաջողության ԱՄՆ-ում՛՛։ Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները չի ուզում որ օտարներն այստեղ լինեն պետությունից ֆինանսապես կախյալ։
՝՝Ֆինանսապես կախյալ՛՛ եզրն ԱՄՆ-ու նշանակում է ստանալ պետական որեւէ նպաստ ու ֆինանսական աջակցություն ավելի քան 12 ամիս։
Նշված օրենքը ուժի մեջ չի կարող մտնել մինչեւ հոկտեմբերի կեսը, սակայն դրա շուրջ արդեն իսկ առաջ է եկել մեծ անհանգստություն։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, այսօր շատերն են արդեն հրաժարվում օգտվել պետական նպաստներից ու ծառայություններից, որպեսզի չհայտնվեն ներգաղթի ծառայությունների ուշադրության կենտրոնում։
Վերլուծաբաններն ասում են, որ այս օրենիք կիրառումը կարող է նաեւ մեծապես օգնել Թրամփին 2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններում։ Թրամփի կայուն աջակիցների շրջանում ավելի կամրապնդվի նրա նկատմամբ հավատը, տատանավողներից շատերն էլ կդառնան աջակիցներ։

Այս օրենքը չի տարածվելու մարդասիրական հենքով այստեղ բնակվող փախստականների վրա, ինչպես օրինակ նրանց, ովքեր իրենց երկրներում դարձել են մարդկային տրաֆիքինգի կամ ընտանեկան բռնությունների զոհ։ Օրենքը չի տարածվում նաեւ ընտանիքների վերամիավորման հիմքով ժամանածների վրա, քանի որ նրանց այստեղ հրավիրած անձինք նախապես պիտի ստորագրեն ՝՝աջակցության մասին խոստում՛՛, ինչը նշանակում է, որ նոր ժամանողների ֆինանսական բոլոր ծախսերը պարտավորվում է հոգալ հրավիրող անձը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Search