Artsakhpress

Սփյուռք

Գարո Փայլանին Ուրուգվայում ընդունել են ավանդական աղ ու հացով. իր կուսակցի հետ միասին նա հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ Գարո Փայլանն ու քրդական համայնքի ներկայացուցիչ Էբրու Գյունայն օգոստոսի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում են Ուրուգվայում:

Գարո Փայլանին Ուրուգվայում ընդունել են ավանդական աղ ու հացով. իր կուսակցի հետ միասին նա հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Գարո Փայլանին Ուրուգվայում ընդունել են ավանդական աղ ու հացով. իր կուսակցի հետ միասին նա հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամներն իրենց այցը Հարավային Ամերիկայ սկսել են Մոնտեվիդեոյից, որտեղ մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցված պատարագին:
Այնուհետև ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչից հետո հանդիպումներ են կայացել Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, պատգամավորներն այցելել են «Արմենիա» հրապարակ, որտեղ ներկա են գտնվել «Շիրազ» և «Գայանե» խմբերի ազգային պարերի ցուցադրմանը:
Ավելի ուշ «Վռամյան» ակումբում նրանց դիմավորել են ավանդական աղ ու հացով և ջրով, որից հետո շարունակվել են հանդիպումները տարբեր հայկական միավորումների ներկայացուցիչների հետ:
Հայ համայնքի հետ հանդիպմանը Փայլանը նշել է, որ Թուրքիայում փոփոխություններ հնարավոր կլինի անել միայն ժողովրդավարացման միջոցով. «Միայն ժողովուրդների պայքարի շնորհիվ, որոնք պայքարում են ֆաշիզմի դեմ»:
Փայլանն ու Գյունայը մինչև օգոստոսի 24-ը նախատեսում են այցելել նաև Արգենտինա, Բրազիլիա և Չիլի: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-:





     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search