Artsakhpress

Քաղաքական

Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների վրա. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ ԼՂ խնդրի մասին

Պաշտոնական այցով Հայաստանում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների վրա. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ ԼՂ խնդրի մասին

Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի սկզբունքների վրա. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ ԼՂ խնդրի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Ռոդոլֆո Նին Նովոան հայտարարեց, որ Ուրուգվայում ապրող հայերը ինտեգրված են երկրի հասարակական, քաղաքական կյանքում:
«Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարը հայերի ժառանգ է, կա ռեկտոր, կան բիզնեսմեններ, սպորտսմեններ, որոնք իրենց մեծ դերն են ունեցել երկրի զարգացման գործում: Առհասարակ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 27 տարեկան են, ու երկկողմ հարաբերությունները սերտացել են, որոնք հիմնվել են ընկերության, փոխադարձ հարգանքի վրա: Մենք կիսում ենք հստակ դիրքորոշում խաղաղության ու միջազգային անվտանգության ուղղությամբ, որը հիմնված է ՄԱԿ-ի  հիմնադիր փաստաթղթում»,- ասաց նա:
Նախարարը հիշեցրեց, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, ապա տարիներ անց ամրապնդել այն օրենքներով՝ ապրիլի 24-ը ճանաչելով հայ զոհերի հիշատակման օր:
«Օրենքում ասվում է, որ ԶԼՄ-ները պետք է պարտադիր տրամադրեն ժամանակ այդ միջոցառման հիշատակի համար, անդրադառնան այդ դեպքին: Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է: Իմ գործընկերը մեզ բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա»,- ասաց Ռոդոլֆո Նին Նովոան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search