Artsakhpress

Քաղաքական

Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

Երևանում Ուրուգվայը գլխավոր հյուպատոսություն կունենա:

Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն, երբ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը: Մենք նախարարի հետ հանդիպեցինք Նյու Յորքում անցյալ տարի, նա ինձ ասաց, որ մտադրություն կա այդ դիվանագիտական կետը Երևանում բացելու, և այդ հարցը շատ սպասել չտվեց, և այս շաբաթվա ընթացքում մենք կունենանք նոր դիվանագիտական կետ Հայաստանում, մեր բարեկամ Ուրուգվայի կողմից»,- ասաց Մնացականյանը:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ հյուպատոսության բացումը վկայություն կլինի երկու երկրների միջև առկա կատարյալ հարաբերությունների մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search