Artsakhpress

Միջազգային

Թեհրանը պատրաստ Է վերստին կրճատելու միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. Ռոուհանի

Թեհրանը պատրաստ Է դիմել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը կրճատելու երրորդ քայլին, եթե համաձայնագիրն ստորագրած մյուս երկրների կողմից դրա կատարման հետ կապված իրադրությունը չփոխվի:

Թեհրանը պատրաստ Է վերստին կրճատելու միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. Ռոուհանի

Թեհրանը պատրաստ Է վերստին կրճատելու միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները. Ռոուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Ինչ վերաբերում Է մեր կողմից (միջուկային գործարքով ստանձնած) պարտավորությունների կատարմանը, ապա մենք կպահպանենք առաջվա մոտեցումը: Եթե մեր կողմից նշանակված 60-օրյա ժամկետը լրանալուց հետո ոչ մի արդյունք չլինի, ապա մենք անպայմանորեն կանցնենք (պարտավորությունների կրճատման) երրորդ փուլին»,-ասված Է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նա հավելել Է, որ «այնուհետեւ կտրամադրվի նոր 60-օրյա ժամկետ՝ այս խնդրի լուծում գտնելու համար»: 2019 թվականի մայիսի 8-ին Ռոուհանին հայտարարել Էր, որ Թեհրանը դադարեցնում Է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կատարումը եւ մյուս մասնակիցներին 60 օր Է տալիս դրա կատարմանը վերադառնալու համար: Հուլիսի 7-ին Թեհրան անցավ պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլին (հայտարարեց ուրանի՝ 3,67 տոկոսից բարձր հարստացման մասին) եւ խոստացավ պարտավորությունները կրճատել յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները հանձնառու չլինեն կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search