Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և Էկոնոմիկայի նախարարությունից

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճշտումներ է կատարում ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցների կիրառման լուրի առնչությամբ:

ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և Էկոնոմիկայի նախարարությունից

ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և Էկոնոմիկայի նախարարությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ճշտումներ է կատարում տվյալ տեղեկատվության առնչությամբ: Այլ տեղեկատվություն ի հայտ գալուն պես հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,-նշեց Օհանյանը:
 
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարկոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են պարզել, թե ինչու են հայտնվել պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցուցակում, քանի որ 2009թ. Իրանի հետ չեն աշխատում: Մարկոսյանը նշեց, որ պատրաստվում է հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ներկայացվել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի հասկանան՝ թե ինչու է նման բան տեղի ունեցել, գուցե սխալմունք է:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր «սև ցուցակում» աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Պատժամիջոցային ցանկում երկու հայկական ընկերություն է ընդգրկվել՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): «ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է»,- ասվում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում: ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search