Artsakhpress

Միջազգային

Աթամբաեւին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով:

Աթամբաեւին նոր մեղադրանքներ են առաջադրվել

Աթամբաեւին նոր մեղադրանքներ են առաջադրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:
Ինչպես նշել Է իրավաբանը, նոր գործերի հիմքում ընկած են այն եզրակացությունները, որոնք տեղ են գտել խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Աթամբաեւին առաջադրվել են սպանության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքներ: Բացի սպանությունից, պետության նախկին ղեկավարին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նրան սպառնում Է ցմահ ազատազրկում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search