Artsakhpress

Սփյուռք

Պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի հետ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Գարո Փայլանն իր կուսակից գործընկերոջ՝ Էբրու Գյունայի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:

Պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի հետ

Պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ Diario Armenia-ի հայտնած տեղեկության՝ Փայլանը և Գյունայը  Մոնտեվիդեոյում մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, փոխանցում է ermenihaber-ը:
Պոլսհայ պատգամավորը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Վռամյան» ակումբում Փայլանին դիմավորել են ավանդական աղուհացով և ջրով: Հանդիպման ժամանակ Փայլանը նշել է, որ ժողովրդավարացման միջոցով է միայն հնարավոր Թուրքիայում փոփոխություններ անել: Ժողովուրդների պայքարը Թուրքիայում նա անվանել է «պայքար ֆաշիզմի դեմ»:
Փայլանն ու Գյունայը մինչև օգոստոսի 24-ը նախատեսում են այցելել նաև Արգենտինա, Բրազիլիա և Չիլի:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ. ապրիլի 20-ին: Այդ օրը 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search