Artsakhpress

Մշակույթ

Կկազմակերպվի արշավ դեպի Կաչաղակաբերդ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին կկազմակերպվի արշավ դեպի Կաչաղակաբերդի բարձունքը և բերդը:

Կկազմակերպվի արշավ դեպի Կաչաղակաբերդ

Կկազմակերպվի արշավ դեպի Կաչաղակաբերդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի տեղակալ Էդգար Էլբակյանն ասել է, որ իրենց գործառույթների մեջ է մտնում   երիտասարդների  համար  հետաքրիր ժամանցի ապահովումը,  նրանց հետ տարվող մի շարք աշխատանքների,  մարզամշակութային ծրագրերի և ինտելեկտուալ բնույթի նախաձեռնությունների իրականացումը:
«Օգոստոսի 10-ին  կազմակերպել էինք վերելք դեպի Քիրսի գագաթ: Արշավին մասնակցել էին Բերձորի, Աղավնոյի, Ծիծեռնավանքի, Ծաղկաբերդի բնակիչները: Տարբեր պատճառներով Ստեփանակերտից  և  Շուշիից արշավորդներ չընդգրկվեցին: Օգոստոսի 24-ին դեպի Կաչաղակաբերդի բարձունքը  և  բերդը կազմակերպվող արշավին  հնարավորություն կունենան մասնակցելու  նաև  մայրաքաղաքի և Շուշիի բնակիչները, քանի որ տեղափոխման հետ կապված խնդիրներ չեն լինելու: Դեպի Կաչաղակաբերդ  շարժվելու ենք Բերձորի շրջադարձից լուսաբացին՝ 05:30-ին: Մեր կողմից կազմակերպվող արշավները կրելու են շարունակական բնույթ և ընդգրկելու են նորանոր ու հետաքրքիր ուղղություններ»,-մասնավորապես ասել է Է. Էլբակյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Search