Artsakhpress

Հասարակական

Բարեգործական միջոցներով գրենական պիտույքներ են ստացել մի շարք համայնքների առաջին դասարան հաճախող երեխաներ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Կարեն Սարգսյանի հովանավորությամբ այսօր՝ օգոստոսի 14-ին, Մարտունու շրջանի Հերհեր, Խերխան և Ծովատեղ գյուղերի առաջին դասարան հաճախող շուրջ 10 երեխաների տրամադրվել են դպրոցական պայուսակներ և գրենական պարագաներ:

Բարեգործական միջոցներով գրենական պիտույքներ են ստացել մի շարք համայնքների առաջին դասարան հաճախող երեխաներ

Բարեգործական միջոցներով գրենական պիտույքներ են ստացել մի շարք համայնքների առաջին դասարան հաճախող երեխաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ սա առիթ է ևս մեկ անգամ արժևորելու գյուղերում ապրող մեր փոքրիկներին:
«Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մեր բարեմաղթանքներ ենք հղում գիտելիք ստանալու ճանապարհին իրենց առաջին քայլերն անող երեխաներին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր փոքրիկ իրավունք ունի լիարժեք պայմաններում որակյալ կրթություն ստանալու, քանի որ միայն ուսման շնորհիվ կարող ենք ունենալ կիրթ սերունդ:
Մենք շարունակելու ենք երեխաներին պահել ուշադրության կենտրոնում և օրեցօր նրանց համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ»,- ավելացրել է Կ. Սարգսյանը:
Հերհերի Ալիս Սիսեռյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Գրիգորյանը կարևորել է Կ. Սարգսյանի կողմից իրականացվող նախաձեռնությունը և ցանկություն հայտնել, որ գաղափարն ընդօրինակելի լինի մեր հայրենակից այլ բարերարների համար:
«Ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում բարերարին: Սա շատ անհրաժեշտ ծրագիր է: Դպրոցական պայուսակները և գրենական պիտույքները փոքր-ինչ կթեթևացնեն ծնողների հոգսերը՝ ազատելով լրացուցիչ ֆինանսական ծախսերից»,- ասել է Ս. Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search